Բայրամով․ Խաղաղության պայմանագիրը չի լուծի բոլոր հարցերը 100%-ով

Բայրամով․ Խաղաղության պայմանագիրը չի լուծի բոլոր հարցերը 100%-ով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը չի լուծի բոլոր հարցերը 100 տոկոսով։

Նա նշել է, որ հայկական կողմից առաջարկների հերթական փաթեթը ստացել են նոյեմբերի վերջին, հայտնում է Haqqin.az-ը։

«Առաջարկների փաթեթը, որը մենք մշակել ենք մեկ ամսվա ընթացքում, ներկայացվել է Հայաստանին։ Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ, որ հանդիպումները տեղի կունենան 2024–ին։ Մենք այդ հարցին իրատեսորեն և լավատեսորեն ենք նայում։ Միևնույն ժամանակ, երբ խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, պետք է հասկանանք, որ այն չի լուծի բոլոր հարցերը 100 տոկոսով»,– ասել է Բայրամովը։

Ըստ նրա, Ադրբեջանն է խաղաղության պայմանագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակը։

«Կարևոր է, որ երկու կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն։ Մենք ուշադիր հետևում ենք ՀՀ քաղաքական ղեկավարության ուղերձներին։ Մենք նաև որոշ դրական արձագանքներ ենք լսում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---