Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հայաթափումից հետո առաջին անգամ կմասնակցեն ԱՊՀ գագաթնաժողովին

Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հայաթափումից հետո առաջին անգամ կմասնակցեն ԱՊՀ գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղում «վերջին աշնանային իրադարձություններից հետո» առաջին անգամ կմասնակցեն դեկտեմբերի 26–ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Երևանն ու Բաքուն չեն հայտարարել միջոցառման շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունների մասին։

Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են հուլիսի 15-ին՝ Բրյուսելում, դա 2023–ին նրանց հինգերորդ հանդիպումն էր։

Նշվում է, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումները Գրանադայում և Բրյուսելում աշնանը չկայացան, չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին։

Նշվում է նաև, որ ամիսներ տևած ԼՂ շրջափակումից հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություն է սկսել, որի արդյունքում Ալիևը հայտարարեց, որ «հանրապետությունը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։

«Մի քանի օրվա ընթացքում ԼՂ-ից Հայաստան է մեկնել ավելի քան 100 հազար բնակիչ»,-ասվում է հրապարակման մեջ։

2022–ին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը։ 2023–ի մայիսին Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե Ադրբեջանն ու Հայաստանը կարող են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե Երևանի դիրքորոշումը չփոխվի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---