Կոլոմինա. ՀՀ-ն հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը և հեռանալ Մոսկվայից

Կոլոմինա. ՀՀ-ն հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը և հեռանալ Մոսկվայից

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան վրացական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե տեսնո՞ւմ է Հայաստանի շահագրգռվածությունը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցում, ասել է, որ Հայաստանը հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայից։

«Իմ կարծիքով, Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Մենք էլ սա ողջունել ենք։ Հայաստանի քաղաքացիները որոշումներ կայացնելու ազատություն ունեն և նրանք այդպես են որոշել։ Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ (ՆԱՏՕ-ին)։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն և ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների որոշումներն՝ ի շահ տարածաշրջանի կայունությանը, դա մեզ համար շատ կարևոր է»,–ասել է նա, հայտնում է «Ազատությունը»

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր աջակցությունը։

Կոլոմինան նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Իմ կարծիքով, Կովկասում կայունության պահպանումն իսկապես հիմնարար խնդիր է ոչ միայն այն աշխատանքի շրջանակներում, որը ՆԱՏՕ-ն անում է Վրաստանում, այլ նաև այն շրջանակներում, որը կարող է ապահովվել Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման արդյունքում», - ասել է Կոլոմինան։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ դիվերսիֆիկացնում է իր անվտանգային քաղաքականությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---