Պեսկով․ ՌԴ–ն պատրաստ է օգնել Ալիևին և Փաշինյանին ավարտել խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը

Պեսկով․ ՌԴ–ն պատրաստ է օգնել Ալիևին և Փաշինյանին ավարտել խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Նա նշել է, որ Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակում հնարավորություն է նպաստելու երկու ղեկավարների երկխոսությանը խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ, գրում է «Իզվեստիան»։

«Դա նաև հնարավորություն էր նպաստելու երկու պետությունների ղեկավարների շփմանը, որոնք դեռ պետք է ավարտին հասցնեն խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը։ Եվ դա շատ կարևոր է»,–ասել է նա։

Պեսկովը հիշեցրել է, որ վերջին շրջանում կողմերը բազմիցս են ցուցադրել իրենց պատրաստակամությունն այդ ջանքերի ուղղությամբ։ Ըստ նրա, Ռուսաստանը ևս պատրաստ է աջակցել, սակայն, չի պարտադրում իր միջնորդությունը։

Նա նաև ասել է, որ Մոսկվայի համար շատ կարևոր է, որպեսզի իր երկու գործընկերները որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքեն, քանի որ ՌԴ–ն շահագրգռված է, որ Կովկասում խաղաղության ու կայունության մթնոլորտ լինի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց ձեռք են սեղմել Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։ Սա նրանց առաջին հանդիպումն էր Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 19–ի ագրեսիայից և Արցախի հայաթափումից հետո։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Փաշինյանը և Ալիևը Սանկտ Պետերբուրգում ոչ ֆորմալ շփման ժամանակ երկկողմ քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---