Պետդեպն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված վիճակին

Պետդեպն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված վիճակին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, մեկնաբանելով Իսրայելում վերջին շրջանում հայերի դեմ բռնությունները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իսրայելն այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված սադրիչներ ներխուժել էին Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել մարդկանց վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ էին ստացել։

Լրագրողներից մեկն ասել է, որ Երուսաղեմի հայկական թաղամասի բարձրագույն իշխանությունները մտահոգություն են հայտնում՝ կարծելով, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հակամարտությունն օգտագործում է հայկական թաղամասից շատ քրիստոնյա հայերի դուրս մղելու համար, և Միլլերին հարցրել է` ինչպե՞ս կմեկնաբանի այս մտահոգությունները Պետքարտուղարությունը։

«Կոնկրետ պատասխան չկա։ Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը քայլեր ձեռնարկի, որոնք կհանգեցնեն լարվածության սրմանը»,- ասել է նա։

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ, որոնց արդյունքում արքեպիսկոպոս Մանուկյանը հայտարարել է, որ ։ինչ հայկական է, կմնա հայկական»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---