Երեւանում մեկնարկում է «Լեզվակրթական քաղաքականության ուղղությունը» ծրագիրը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի են ունեցել «Լեզվակրթական քաղաքականության ուղղությունը» ծրագրի քննարկումները:



Ծրագիրը նպաստում է ազգային ինքնատիպության ու մշակույթի բազմազանության, փոխըմբռնման ու հանդուրժողականության նկատմամբ հարգանքի մեծացմանը` միջազգային շփման միջոցով, Եվրոպայի մշակութային կյանքի հարստության եւ բազմազանության պահպանմանն ու զարգացմանը, Եվրամիության լեզվակրթական հիմքերի զարգացմանը, ինչպես նաեւ Հայաստանում դրանց իրականացմանը` ազգերի, տարածաշրջանների կամ ազգային փոքրամասնությունների լեզուների փոխադարձ խոր իմացության միջոցով:



Միջոցառմանը ներկա են եղել ԵՊԼՀ ռեկտորը, ծրագրի ազգային համակարգող, պրոֆեսոր-խորհրդական Սուրեն Զոլյանը, Եվրամիության փորձագետ ներկայացուցիչները` Սոֆիայի «Սուրբ Կլիմենտ Օրխիդսկու» անվան Համալսարանի Եվրոպագիտության դեպարտամենտի դոցենտ Մարիա Ստոիչեւան, Եվրախորհրդի լեզվաքաղաքական բաժնի պետ Յոհաննա Պանտիերը, «Նոր Սորբոնա» համալսարանի պրոֆեսոր Ժան Կլոդ Բեակոն, ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության ներկայացուցիչները:



Ծրագրի նպատակը Եվրամիության փորձագետ-ներկայացուցիչների ազգային զեկույցի հիման վրա մշակված փորձագիտական զեկույցի քննարկումն է` Հայաստանի լեզվակրթական ոլորտի հետ կապված բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---