Նախագիծ․ 24 մլն դրամը գերազանցող շրջանառությամբ բոլոր առևտրի կենտրոնները պետք է տեսախցիկներ տեղադրեն

Նախագիծ․ 24 մլն դրամը գերազանցող շրջանառությամբ բոլոր առևտրի կենտրոնները պետք է տեսախցիկներ տեղադրեն

PanARMENIAN.Net - Առաջարկվում է, որ 24 մլն դրամը գերազանցող շրջանառությամբ բոլոր առևտրի կենտրոնները գումարի վճարման հատվածում տեսախցիկներ տեղադրեն։ Այդ մասին Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Առաջարկվում է 24 մլն դրամը գերազանցող բոլոր առևտրի կենտրոններին պարտադրել ունենալ հսկիչ դրամարկղային մեքենայի հետ կատարվող գործողությունները տեսախցիկի տիրույթում պահելու կանոն, որպեսզի հետագայում, երբ այդ տնտեսվարողը չընդունի իր մոտ հսկիչ գնման փաստը, կարողանա, որպես իր համար բարենպաստ հանգամանք, տեսաձայնագրումը վկայակոչել և ապացույցներ ներկայացնել»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ նաև փոփոխություն կա իրեր, փաստաթղթեր, էլեկտրոնային ծրագրեր վերցնելու, առգրավելու ընթացակարգի մեջ, որտեղ նաև դատական հսկողություն է սահմանվելու, որից էլ բխում է վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունը։ Մասնավորապես, էլեկտրոնային կրիչներ առգրավելուց հետո, դրանց զննությունը թույլատրվում է միայն նախնական դատական հսկողությամբ։

«Ենթադրվում է, որ լիենու է տեսախցիկ, որը ծածկելու է գումարի վճարման հատվածը, գումարը տալ հսկիչ դրամարկղային կտրոնը ստանալ, ու, ենթադրում եմ, որ կարգավորումն այնպես լինի, օբյեկտիվի ռակուրսից դուրս մնա, դա էլ խախտում կհամարվի», - մանրամասնել է նիստը վարող Բաբկեն Թունյանը։

Բադասյանը հավելել է, որ այս նախագծի նպատակն այն է, որ ապացուցման բեռ լինի։

«Ոչ թե մենք ասում ենք, որ եթե չանես մենք քեզ պատասխանատվության կենթարկենք, այլ որ եթե դու ուզում ես ասես, որ մարդ չի եկել, պահպանիր տեսաձայնագրությունը և վկայակոչիր»,-ասել է նա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---