ՌԴ ԱԳՆ–ում ափսոսում են՝ ՀՀ իշխանությունը պատշաճ չի արձագանքել Երևանում «նացիստական երթին»

ՌԴ ԱԳՆ–ում ափսոսում են՝ ՀՀ իշխանությունը պատշաճ չի արձագանքել Երևանում «նացիստական երթին»

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսում հայտարարել է՝ ռուսական կողմն ամփսոսում է, որ Հայաստանի իշխանությունները պատշաճ չեն արձագանքել Երևանում հունվարի 1–ին տեղի ունեցած «նացիստական երթին»։

«Մենք տեսել ենք այդ կադրերը և խորը մտահոգությամբ ենք ընկալել հունվարի 1–ին Երևանի կենտրոնում ազգայնամոլների խմբի երթը։ Մենք, իհարկե, զարմացած ենք, որ հայկական իրավապահ ուժերը ոչ մի կերպ չեն խոչընդոտել հավաքին, որի մասնակիցները տեսախցիկների առաջ, լրատվամիջոցների ներկայությամբ անթաքույց ցուցադրում էին իրենց կողմնորոշումը՝ ձեռքերը վեր պարզելով նացիստական ողջույնի ձևով»,– ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ Ռուսաստանում համոզված են, որ անհրաժեշտ է արմատախիլ անել նացիզմի ցանկացած դրսևորում և պայքարել պատմության զեղծարարության դեմ։

Հունվարի 1–ին երթի էին դուրս եկել ռազմական և պետական գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր Գարեգին Նժդեհի հետևորդները, որոնք այնուհետև հավաքվել էին Նժդեհի արձանի մոտ։ Նրանք վանկարկում էին. «Միշտ հայ»: Հունվարի 1–ի Նժդեհի ծննդյան օրն է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---