Ներդրումային կոմիտեն նախնական հավանություն է տվել Շիրակում չոր նավահանգիստ ստեղծելու ծրագրին![]() 17 հունվարի 2024 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ներդրումային կոմիտեն նախնական հավանություն է տվել Շիրակում չոր նավահանգիստ ստեղծելու ծրագրին: Նախագիծը, ըստ Էկոնոմիկայի նախարարության, կնպաստի բեռների տեղաշարժի արագացմանը, բեռնափոխադրումների իրականացման որակի բարձրացմանն ու ծավալի ավելացմանը: Արդյունքում, կստեղծվի չոր նավահանգիստ՝ ազատ տնտեսական գոտի հանդիսացող արդյունաբերական պարկերի միջոցով, «Հայաստանը կդառնա տարանցիկ տրանսպորտային և արտահանման կենտրոնացված արտադրական հանգույց», ասված է հաղորդագրության մեջ: Նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախագծի իրագործման արդյունքում Գյումրիում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տրասնպորտային հանգույց, որն օդային, ցամաքային և երկաթուղային կապով կապված կլինի մոտակա նավահանգիստների և խոշոր տրանսպորտային երակների հետ: Վահան Քերոբյանի խոսքով՝ ծրագիրը տնտեսական մեծ արդյունք կլինի ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար: Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ ծրագիրն ինտեգրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիս-արևմտյան հանգույցը, որն իրագործման պարագայում արդեն կապահովի Հայաստանի կապվածությունը նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ Կառավարությունն ունի ներդրման իր հատվածը, որը կազմում է 37 մլն դոլար, բայց նաև ներգրավվելու են խոշոր օտարերկրյա ներդրողներ, որոնք պետք է լինեն չոր նավահանգստի օպերատորները, և որոնց ներդրումների ծավալներն էապես ավելի մեծ կլինեն: Ծրագրի իրականացումը նախատեսվում է 5-7 տարվա ընթացքում։ Դեռևս 2022-ին Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է չոր նավահանգիստ կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ, այն անմիջական հասանելիություն կունենա երկաթգծին, օդանավակայանին, կգտնվի Հյուսիս-հարավ ճանապարհի վրա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |