Դեսպան․ ՌԴ ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու հարց օրակարգում չկա

Դեսպան․ ՌԴ ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու հարց օրակարգում չկա

PanARMENIAN.Net - ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանից դուրս բերելու հարց օրակարգում չկա։ Այդ մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Ինձ նման ազդակներ հայտնի չեն։ Ես առաջնորդվում եմ հայկական կողմի պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին խոսք չկա։ Ռուսական կողմից էլ նման ազդանշաններ չեն եղել»,–ասել է դեսպանը՝ պատասխանելով այդ մասին հարցին։

Կոպիրկինը նաև ասել է, որ ՌԴ–ն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական 10–րդ գագաթնաժողովին։Դեսպանը հավելել է, որ ռուսական կողմից հայ գործընկերները 2024–ի մի շարք միջոցառումների մասնակցելու հրավեր են ստացել։

Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազան իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակում։ Բազան գտնվում է ՌԴ Հյուսիս–Կովկասյան ռազմական օկրուգի ռուսական զորախմբի ենթակայության ներքո, այն համալրված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ–29 կործանիչներով։ 2010թ․–ին բազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչև 2044թ․–ը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---