Կլաար․ Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով

Կլաար․ Ոգևորված եմ Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը երկօրյա այցով ՀՀ–ում էր, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այցի ժամանակ ընգծել է ԵՄ աջակցությունը հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացին։

Նա գրել է նաև, թե ոգևորված է Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով։

«Ավարտվել են երկօրյա լավ հանդիպումները Հայաստանում։ Ընդգծել եմ Եվրամիության մշտական աջակցությունը համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին։

Ոգևորված ենք Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով, և հուսով ենք, որ ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին կվերսկսվի»։

Կլաարը Հայաստանում հանդիպումներ է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի հետ, քննարկել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատմանն ու ապաշրջափակմանն առնչվող հարցեր։ Նա չի մեկնել Ադրբեջան՝ պայմանավորելով դա այնտեղ նախընտրական գործընթացներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---