Մակրոնը հայերեն գրառում է արել. «Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը»

Մակրոնը հայերեն գրառում է արել. «Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում հայերենով գրառում է կատարել՝ ևս մեկ անգամ վերահաստատելով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։

«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։

Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»,–ասվում է գրառման մեջ։

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, օրենսդիր մարմինների անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---