Հունաստանի պաշտպանության նախարարը կժամանի ՀՀ պաշտոնական այցով

Հունաստանի պաշտպանության նախարարը կժամանի ՀՀ պաշտոնական այցով

PanARMENIAN.Net - Հունաստանի պաշտպանության նախարարը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այդ մասին ասվել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի և այդ երկրի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի միջև հանդիպմանը։

Մկրտչյանն ընդգծել է, որ այդ այցը նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը, մասնավորապես, 2023–ին ՀՀ ՊՆ ղեկավարի Հունաստան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Փետրվարի 27–ին Հունաստան էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա հանդիպել է այդ երկրի վարչապետի և նախագահի հետ։ Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով: Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան-Հունաստան խորհրդարանական խմբի անդամների հետ:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել էր․ «Մենք աջակցում ենք նաև պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023 դեկտեմբերին: Պարոն վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---