ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ հասցեին Լավրովի խոսքերի մասին․ Նման հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը

ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ հասցեին Լավրովի խոսքերի մասին․ Նման հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Մոլդովայի հասցեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, դեպի Արևմուտք շրջվելու վերաբերյալ մեղադրանքներին։

Նա ուղիղ պատասխան չի տվել հնչած հարցին, սակայն ասել է, որ նման հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը։

«Ես չեմ պատրաստվում այդ հարցին ուղիղ պատասխանել, թեև դա այնպիսի հռետորաբանություն է, որն օգտագործում է Ռուսաստանի կառավարությունը, որն ապակայունացնում է տարածաշրջանը։ Ուստի Ռուսաստանի հարևաններից շատերը մտահոգված են սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով, որոնք ՌԴ կառավարությունը բազմիցս ի ցույց է դրել, որ պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ։ Կսահմանափակվեն այսքանով»,- ասել է Պետդեպի խոսնակը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տված ասուլիսում հայտարարել է, որ Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս։ Նա նաև ասել է, թե Հայաստանի իշխանությունները «չգիտես ինչու ցանկանում են հարաբերություններ կառուցել ոչ թե հարևանների և բարեկամների, այլ նրանց թշնամիների հետ»։ Նա հավելել է, որ Արևմուտքի միջամտությունը ոչ մի լավ բան չի բերել աշխարհի որևէ տարածաշրջանին։

Մոլդովայի մասով Լավրովն ասել է, թե Արևմուտքը «ձգտում է վերահսկողության տակ առնել Մոլդովայի ղեկավարությանը Ուկրաինայի օրինակով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---