Աշտիանի. Թեհրանը Երևանի հետ քննարկել է պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր

Աշտիանի. Թեհրանը Երևանի հետ քննարկել է պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին մարտի 13–ին կառավարության նիստում հայտարարել է, որ Թեհրանը Երևանի հետ քննարկել է պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու հարցեր։

«Պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու նպատակով մենք հանդիպումներ ենք անցկացրել տարբեր երկրների հետ», - ասել է նա՝ շեշտելով նաև Հայաստանի անունը, հայտնում է «Ազատությունը»։

Աշտիանին ասել է, որ Թեհրանը հասել է ինքնաբավության անօդաչու թռչող սարքերի շարժիչների արտադրության ոլորտում՝ ընդգծելով, որ պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալները վերջին երկու տարվա համեմատ աճել է 4-5 անգամ։

«Հաշվի առնելով տարածաշրջանային պայմաններն ու ներկա իրավիճակը՝ առաջիկա տարիներին այդ ծավալները կավելանան՝ կախված արտադրվող զենքերից ու ներկայացվող նորամուծություններից», - հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ հիմա Թեհրանն աշխատում է ծանր շարժիչների արտադրության վրա։

Ավելի վաղ Իրան էր այցելել ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, որի այցից հայկական կողմը մանրամասներ չի հաղորդել։ Նշվել է, որ Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի, Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ, քննարկել ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---