Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները ՀՀ հետ խաղաղ գործընթացից»

Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները ՀՀ հետ խաղաղ գործընթացից»

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Բայրամովը Բոնոյին է ներկայարցել Բաքվի «ակնկալիքները ՀՀ հետ խաղաղ գործընթացից», գրում է Interfax.az-ը։

Նա ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը դեռևս բաց մնացող հարցերի շուրջ և վերահաստատել է Ադրբեջանի «հավատարմությունը խաղաղ գործընթացին»։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո։

Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ն գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---