Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Արդշինինվեստբանկի Խորհուրդը բավարարեց Վարչության նախագահ Արամ Անդրեասյանի հրաժարականը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003թ. մարտ ամսից:Ա. Անդրեասյանը ապրիլի 28-ին կայացած բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է բանկի Խորհրդի կազմում եւ հանաձայն գործող օրենսդրության չէր կարող համատեղել Վարչության նախագահի եւ Խորհրդի անդամի պաշտոնները: Ա.Անդրեասյանը, միաժամանակ նշանակվել է բանկի գլխադասային Հոլդինգի կառավարող կազմակերպության ֆինանսական տնօրեն: Այդ մասին հաղորդում է Արդշինինվեստբանկի մամլո ծառայությունը:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 6-ի կայացած Խորհրդի նիստում բանկի Խորհրդի նախագահ Կ. Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել պարոն Անդրեասյանին երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար եւ Խորհրդի որոշմամբ նրան պարգեւատրել խոշոր դրամական պարգեւով: Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության համար, Ա. Անդրեասյանը խոստացել է իր փորձն ու գիտելիքները օգտագործել Հոլդինգի մեջ մտնող ձեռնարկությունների, այդ թվում նաեւ Արդշինինվեստբանկի հետագա զարգացման եւ հզորացման համար:



Խորհրդի որոշմամբ, Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պարտականությունները դրվել են Վարչության նախագահի տեղակալ - Տարածքային կառավարման եւ վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Գուրգեն Հարությունյանի վրա:



Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում եւ ներկայացուցչություն Փարիզում: 2008թ. արդյունքներով, բանկը զուտ շահույթի մեծությունով, զբաղեցնում է առաջին, հաճախորդներին տրված վարկերի եւ ընդհանուր կապիտալի մեծություններվ` երկրորդ, իսկ ընդհանուր ակտիվների եւ ընդհանուր պարտավորությունների մեծություններով` երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում:



Ժամանակակից տեխնոլոգիաները եւ փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով եւ կանխիկ դրամով: Այսօր Արդշինինվեսբանկի ծառայություններից օգտվում են շուրջ 170000 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:



2008թ. Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, եւ Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաեւ ֆինանսական կայունության ("BFSR") «D-» վարկանիշին:



2008թ. Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---