Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները29 մարտի 2024 - 10:14 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը ՌԴ–Հայաստան հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում ՀՀ իշխանությունների դիրքորոշման պատճառով, որոնք գիտակցաբար փլուզում են ՌԴ հետ հարաբերությունները։ «Հայաստանում ես արդեն առիթ ունեցել եմ մեկնաբանելու ներկայիս իրավիճակը, այն, անշուշտ, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, միտումնավոր խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, գիտակցաբար տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Ըստ Լավրովի, Երևանի այս կուրսը դրսևորվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ին հեղինակազրկելու միտումով։ Անդրադառնալով ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելությանը՝ Լավրովն ասել է, որ այն համաձայնեցված չէր Ադրբեջանի հետ և այժմ այնտեղ են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ «ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»: Մարտի 27–ին Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այhան Հաջիզադեն էր հայտարարել, թե Կանադայի անդամակցումը ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելությանը «այն դե ֆակտո ՆԱՏՕ-ի առաքելություն է հիշեցնում»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |