Հռոմի պապը հուսով է` ՀՀ–ն ու Ադրբեջանը կշարունակեն երկխոսությունը

Հռոմի պապը հուսով է` ՀՀ–ն ու Ադրբեջանը կշարունակեն երկխոսությունը

PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը Զատկի ավանդական ուղերձում աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և երկխոսության շարունակման հույս հայտնել։

«Սատարում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին միջազգային հանրության աջակցությամբ։ Հուսով եմ, որ նրանք կշարունակեն երկխոսությունը, օգնությունը տեղահանվածներին, կհարգեն և կպահպանեն տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և կկարողանա հասնել վերջնական խաղաղության»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա նաև կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային փոխանակել գերիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, իսկ իսրայելցիներին և պաղեստինցիներին հորդորել է հրադադար հաստատել:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---