Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանն ապրիլի 1–ին հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

«Զարգացնելով Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում տեղի ունեցած բանակցությունները՝ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցեր, շեշետը դնելով Սևծովյան շրջանի վրա։ Քննարկվել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ «3+3» տարածաշրջանային հարթակի գործունեության զարգացման համատեքստում»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է եղել նաև ռուս–թուրքական գործակցության այլ ասպեկտների, ինչպես նաև տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Photo. Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---