Զախարովա․ ՀՀ իշխանություններն իզուր են հնագույն հայկական քաղաքակրթությունը համեմատում ԵՄ-ի հետ

Զախարովա․ ՀՀ իշխանություններն իզուր են հնագույն հայկական քաղաքակրթությունը համեմատում ԵՄ-ի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հնագույն հայկական քաղաքակրթությունը, որը բազմադարյա պատմություն ունի, համեմատում Եվրամիության հետ, որի «գործերն այսօր ակնհայտորեն վատ են»։

«Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկն ասել է, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական ինչ-որ արժեքների կրող է։ Գիտեք ի՞նչն է ինձ ապշեցնում: Իսկ ինչո՞ւ են ՀՀ գործող իշխանությունները համեմատում հնագույն հայկական քաղաքակրթությունը՝ իր մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, որը եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ է եղել, փակուղում գտնվող Եվրոպական միության հետ։ Հենց այդ մասին են նրանք խոսում, երբ անդրադառնում են եվրոպական ժողովրդավարությանը։

Հայաստանը հազարամյակների մշակույթ է, պետական կառուցվածք է։ Երևանն իր համար «ինչ–որ նմուշ է գտել, որին արդեն Արևմուտքում ոչ ոք լուրջ չի վերաբերվում», - ասել է Զախարովան», գրում է ՏԱՍՍ–ը։

Նա ասել է, որ այժմ ԵՄ-ի վիճակն ամբողջապես տեսանելի է ՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, հասարակական և իրավական ցուցանիշները՝ «ամեն ինչ փլուզվում է»։

Եվ հիմա, Զախարովայի խոսքով, հազարամյակների պատմություն ունեցող հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչը խնդրում է, որ իրեն դասեն «ճգնաժամի մեջ գտնվող համայնքի հետ»՝ «կարծես նրան ալմաստի, զմրուխտի կամ ռուբինի փոխարեն հայելի են հրամցնում»։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ դեպի ԵՄ ճանապարհը երկրի համար «ամենացանկալին է» և «և ճիշտ տարբերակն է, որին մենք պետք է գնանք»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---