Աշոտյանի գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը մերժվել է

Աշոտյանի գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Դատարանը մերժել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը։

«Գտնում եմ հայցը չի բավարարում դատավարության պահանջները։ Գույքային հայց հարուցվում է մեղադրյալի կամ այն անձի դեմ, որոնց վրա կարող են գույքային պատասխանատվություն դնել մեղադրյալի գործունեության համար»,-ասել է դատավոր Վահե Դոլմազյանը։

Նա նշել է, որ հայցադիմումում նշված է մեղադրյալներից յուրաքանչյուրի դեմ պահանջ, գրում է Aysor.am-ը։

«Բայց եթե 4 մեղադրյալներից պահանջ է ներկայացվում 905 մլն գույքային վնաս, պետք է, օրինակ, նաև պատճառաբանվեր, թե ինչու մեկ մեղադրյալից պետք է գույքային պատասխանատվություն ստանալ։ Նման պատճառաբանություններ ներկայացված չեն հանրային մեղադրողների կողմից, ուստի հայցադիմումը վերադարձվում է ձեզ»,-ասել է դատավորը։

Աշոտյանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---