Բլինքենն Ալիևի հետ զրույցում զգուշացրել է զերծ մնալ խաղաղության գործընթացը խաթարելու փորձերից

Բլինքենն Ալիևի հետ զրույցում զգուշացրել է զերծ մնալ խաղաղության գործընթացը խաթարելու փորձերից

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությանը՝ զգուշացնելով, որ ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հասնելու հեռանկարները։ Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը և դրա տնտեսական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճն արդարացում չունի և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները, հայտնում է Արմենպրեսը։

Բլինքենն անդրադարձել է նաև ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությանը՝ կարևորելով գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ էներգետիկ և կլիմայական առաջնահերթությունները:

Պետքարտուղարը վերահաստատել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը և հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին:

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---