Միլլերը՝ Ալիևի դժգոհությունների վերաբերյալ․ Ապրիլի 5–ի հանդիպումը կայանալու է

Միլլերը՝ Ալիևի դժգոհությունների վերաբերյալ․ Ապրիլի 5–ի հանդիպումը կայանալու է

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Բյուսելում նախատեսված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը կայանալու է։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա այդպես է պատասխանել այն դիտարկմանը, թե պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի մասին Բաքվի տարածած հաղորդագրության համաձայն Ալիևն ասել է, թե «եռակողմ հանդիպումը չհետաձգելը՝ չնայած իր հայտնած արդարացի մտահոգություններին, կհանգեցնի նոր բաժանարար գծերի առաջացմանն ու լարվածության սրման, ոչ թե խաղաղության»։

«Հանդիպումը լինելու է»,- ասել է Միլլերը։

Բլինքենի հետ հեռախոսազրույցում Ալիևն իր դժգոհությունն էր հայտնել ապրիլի 5–ին նախատեսված ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումից՝ նշելով, թե «դրա նախապատրաստումը թափանցիկ չի եղել և ներառական չէ»։ Ալիևն ասել է, թե իր տեղեկություններով բրյուսելյան հանդիպման նախապատրաստական փուլում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռազմական օգնությունը ՀՀ–ին, համատեղ զորավարժությունների անցկացումը, ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը Ադրբեջանի հետ սահմանին, ՀՀ սպառազինումը Եվրոպական հիմնադրամի և ԱՄՆ բյուջեի հաշվին։

Բլինքենն ասել է, որ ապրիլի 5–ի հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---