Լեմկինի ինստիտուտն ահազանգել է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին

Լեմկինի ինստիտուտն ահազանգել է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին

PanARMENIAN.Net - Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգ է տարածել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունն ու տարածքային պահանջները ՀՀ–ից, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ վերջին հարձակումները։ Ինստիտուտն ամենաբարձր՝ կարմիր դրոշի նախազգուշացում է տարածել՝ նշելով, որ ցեղասպանության վտանգն այժմ տարածվում է ՀՀ տարածքի վրա։

«Ադրբեջանի տարածքային նկրտումները Տավուշի մարզում և տարածքային վեճի արդարացի կարգավորմանը հասնելու ցանկության բացակայությունը, զուգորդված ոչ հստակ սահմանագծմամբ և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի հետ, մեծ տագնապ են առաջացնում: Վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ վկայում են ՀՀ ինքնիշխանությանն ակնհայտ սպառնալիքի մասին։

Մենք նախկինի պես խորապես մտահոգված ենք ընթացիկ իրադարձություններով։ Հետագա ագրեսիան կանխելու և Հայաստանի ժողովրդին պաշտպանելու համար անհրաժեշտ են անհապաղ միջազգային գործողություններ։ Մենք կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին միջամտել և պահպանել միջազգային իրավունքը` կանխելու հերթական հումանիտար աղետը»,–ասվում է հայտարարության մեջ։

Վերջին անգամ ինստիտուտը նման ահազանգով էր հանդես եկել 2023–ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---