Թուրքիայի ԱԳՆ․ Բրյուսելում եռակողմ հանդիպումը խախտում է չեզոքության սկզբունքը

Թուրքիայի ԱԳՆ․ Բրյուսելում եռակողմ հանդիպումը խախտում է չեզոքության սկզբունքը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալքի ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը խախտում է չեզոք մոտեցումը հայ–ադրբեջանական հակամարտությանը։

«Ադրբեջանի կողմից տարածքների ազատման արդյունքում տարածաշրջանում կայուն խաղաղության պատմական հնարավորություն է առաջացել։ Երբ հաջողությունն այդքան մոտ է, էլ ավելի կարևոր է, որ երրորդ երկրները, հատկապես տարածաշրջանից դուրս գտնվող խաղացողները, արդարացի և անաչառ մոտեցում ունենան այդ գործընթացի հանդեպ և խուսափեն դրան վնասելուց։ Այս համատեքստում մենք պարտավոր ենք հստակ ընդգծել, որ ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալքի ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը կխախտի չեզոք մոտեցման սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա տարածաշրջանի բարդ խնդիրների լուծման համար»,–ասվում է հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ–ը։

Ինչպես նշել է Թուրքիայի ԱԳՆ–ն, «այդ նախաձռենությունը, որը չի ներառում Ադրբեջանը, կհանգեցնի նրան, որ Հարավային Կովկասը կդառնա աշխարհաքաղաքական առճակատման գոտի, ոչ թե խաղաղության»։

«Մենք կրկնում ենք մեր հորդորը երրորդ երկրներին՝ հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասարաչափ հեռավորություն պահպանել հակամարտության կողմերից»,–ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---