Բորել․ Ուժեղ, ավելի կայուն ՀՀ-ն նշանակում է ուժեղ, ավելի կայուն Հարավային Կովկաս

Բորել․ Ուժեղ, ավելի կայուն ՀՀ-ն նշանակում է ուժեղ, ավելի կայուն Հարավային Կովկաս

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ Եվրամիությունը միավորում է ուժերն ԱՄՆ գործընկերների հետ՝ արտահայտելու «ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և դիմակայունությանը»։

«Ուժեղ, ավելի կայուն Հայաստան նշանակում է ուժեղ, ավելի կայուն Հարավային Կովկաս։ Մեր աշխատանքը միտված կլինի նպաստելու տարածաշրջանի բոլոր երկրների հաջողությանը»,–ասել է նա։

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգին, որը դեռ մշակվում է, նա ասել է, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլականին ՝ խթանելով երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարևոր են Հայաստանի համար։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը թիրախավորվում օտար տեղեկատվական մանիպուլյացիաներով ու միջամտություններով։ Մենք կաջակցենք դրանց դիմակայելու հարցում և օգնելու մարդկանց, որպեսզի իմանան ճշմարտությունը` բարելավելով տեղեկատվական գրագիտությունը»,–ասել է Բորելը։

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---