Ֆոն դեր Լայեն․ Մոտ 30 մլն եվրո ենք տրամադրել ԼՂ–ից տեղահանվածների համար, պատրաստ ենք ավելին անել

Ֆոն դեր Լայեն․ Մոտ 30 մլն եվրո ենք տրամադրել ԼՂ–ից տեղահանվածների համար, պատրաստ ենք ավելին անել

PanARMENIAN.Net - Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ–ն աջակցելու է, որպեսզի Հայաստանը լինի ավելի դիմակայուն։

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ խոսելով ՀՀ դիմակայունության բարձրացման մասին, չեն մոռանում ԼՂ–ից տեղահանվածների ծանր վիճակի մասին։

«Մենք ավելի քան 30 միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար և պատրաստ ենք ավելին անել»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է ԱՄՆ ներգրավվածությունը և նշել, որ շարունակելու են բոլորը միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի։

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---