Ալիև․ Բրյուսելյան հանդիպումն ուղղված է Ադրբեջանի մեկուսացմանը

Ալիև․ Բրյուսելյան հանդիպումն ուղղված է Ադրբեջանի մեկուսացմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բրյուսելում մեկնարկած ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումն ուղղված է Բաքվի մեկուսացմանը և «կարող է աղետի հանգեցնել»։

«Աշխարհում ընթացող գործընթացները, այդ թվում՝ Հարավային Կովկասում, զարգանում են շատ վտանգավոր ուղղությամբ և Բաքուն արդարացիորեն իր մտահոգությունն է հայտնում այդ հարցի վերաբերյալ։ ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպումն ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և նպատակ ունի մեկուսացնելու Ադրբեջանին։ Հարավային Կովկասի համար պատրաստված ծրագիրը ապագայում կարող է մեծ աղետի հանգեցնել»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա այդ մասին նա ասել է Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը, որն այժմ Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչն է ՆԱՏՕ–ի ԽՎ–ում։

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---