Երևանում ապամոնտաժվել է 9600 ինքնակամ տեղադրված գովազդ

Երևանում ապամոնտաժվել է 9600 ինքնակամ տեղադրված գովազդ

PanARMENIAN.Net - Երևանում Ավագանու 2023–ին կայացված որոշումից մինչ օրս ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 9600 ինքնակամ տեղադրված գովազդ:

Երևանի ավագանին 2023 թվականին փոփոխություններ է կատարել արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում. առկա բոլոր գովազդները պետք է համապատասխանեին նոր պահանջներին:

Գովազդային վահանակներին միասնական մոտեցումը նպատակ ունի պահպանելու մայրաքաղաքի արտաքին ճարտարապետական տեսքը:

Կիևյան, Հալաբյան և մի շարք այլ փողոցների մեծ տեղեկատու դաշտով գովազդներն արդեն իսկ ապամոնտաժվել են, այժմ աշխատանքները շարունակվում են այլ փողոցներում:

Տնտեսվարողների հետ աշխատանքները ևս շարունակվում են: 600-ից ավելի մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակների մեծ մասն արդեն իսկ հեռացված է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---