Positive Peace Report-ի երկրների վարկանիշում ՀՀ-ն Եվրասիայում 2-րդ հորիզոնականում է

Positive Peace Report-ի երկրների վարկանիշում ՀՀ-ն Եվրասիայում 2-րդ հորիզոնականում է

PanARMENIAN.Net - Պոզիտիվ խաղաղության զեկույցի (PPR) համաձայն՝ Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը։ Համապատասխան զեկույցը հրապարակել է «Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտ» (IEP) միջազգային վերլուծական կենտրոնը: Հայաստանի PPR ցուցանիշը 2013–ից ի վեր բարելավվել է 9․2 տոկոսով, արդյունքում Եվրասիայի տարածաշրջանում մեր երկիրը զբաղեցրել է 2-րդ տեղը։

Զեկույցում նշվում է, որ վերջին տասնամյակում ՀՀ-ում Պոզիտիվ խաղաղության բոլոր ոլորտները բարելավվել են, հայտնում է Factor.am-ը։

«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց է գրանցվել, քանի որ երկրում վերջերս ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և ընդունվել են նոր օրենքներ՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ շրջանակի բարեփոխման համար։ Այս նախաձեռնությունները նպաստում են 2013-2022 թվականներին կոռուպցիայի նկատմամբ 14․9%-ով վերահսկողության բարելավմանը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը հանգեցրել է նրան, որ հայերի 80 տոկոսը լքել է տարածաշրջանը: Այս հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի Հայաստանի համար և կարող է դժվարացնել դրական խաղաղության բարելավման ներկայիս մակարդակի պահպանումը»,- ասված է զեկույցում։

Դրանում նաև նշվում է, որ ամենամեծ բարելավումը գրանցվել է տեղեկատվության հասանելիության ոլորտում, որի արդյունքում Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ինդեքսը բարելավվել է 35․4 տոկոսով 2013 թվականից ի վեր:

«Freedom House-ը հայտնել է, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մամուլի ազատության նկատմամբ էական սահմանափակումներ չեն եղել, և որ անկախ լրատվամիջոցները ներկայացնում են երկրում առկա տեսակետների բազմազանությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---