Սոբհանի․ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը

Սոբհանի․ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ ԻԻՀ-ն դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։

«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությանն ու միջազգայնորն ճանաչված սահմանների փոփոխությանը»,- նշել է նա, գրում է Aysor.am-ը։

Դեսպանը հայտարարել է, որ եթե սահմանին կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման ու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։

«Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ եղանակին»,- հավելել է Մեհդի Սոբհանին։

Նա հավելել է, որ լարվածության աճն ի վնաս է և՛ տարածաշրջանին, և՛ Հայաստանի ու Ադրբեջանի հարևաններին։

«Մենք երկու կողմին էլ կոչ ենք անում հանգստություն, զսպվածություն ցուցաբերել ու շարունակել խաղաղության մասին երկխոսությունը»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Դեսպանը նշել է, որ Իրանը գտնում է, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոններից են երկխոսությունը, դիվանագիտությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունն ու միջազգային իրավունքները հարգելը։

«Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, պատերազմները լուծվում են երկխոսության միջոցով»,- ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---