Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի

Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքի հայկական կոալիցիան հայտարարել է, որ ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ քաղաքի հուշահամալիրի մոտ կանցկացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում։ Այդ մասին հայտնել է Massispost-ը։

Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հայ համայնքի շարունակական պահանջների վրա, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Արմենպրեսը։

Միջոցառումը նաև ընդգծում է, թե ինչպես ցեղասպանությունը չճանաչելը և չպատժելը կարող է հանգեցնել դրա կրկնությանը, ինչի վկայությունն են Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները և ցեղասպանության արշավը Լեռնային Ղարաբաղում։

Ապրիլի 21-ին տեղի ունենալիք միջոցառումը կսկսվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության հանդիսավոր ոգեկոչմամբ, որին կհաջորդի Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունների հեռարձակումը, որի ընթացքում ելույթ կունենա օրվա հիմնական բանախոս՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամը ներկայացնող Սեդա Անթեքելյանը, ինչպես նաև Կոնգրեսական Ջուդի Չուն։

«Մենք հրավիրում և քաջալերում ենք ամերիկահայերին և Փասադենայի ընդհանուր համայնքին միանալ մեզ և ներկա գտնվել ոգեկոչման այս կարևոր միջոցառմանը»,- հայտարարել է Փասադենայի հայկական կոալիցիայի անդամ Պողոս Փաթաթյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---