Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնտու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է

Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնտու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի համար բոլորից ձեռնտու է ԵվրԱզԷՍ–ը անդամ լինելը՝ դա հաշված է։ Այդ մասին նա ասել է ռադիո Sputnik–ին, «Կոմսոմոլսկայա պրավդային» և «Գովորիտ Մոսկվային» տված հարցազրույցում։

«Հայաստանը համամասնական իմաստով բոլորից շատ շահույթ է ստանում։ Դա հաշված է։ ՀՀ տնտեսության 35 տոկոսն իրացվում է ԵվրԱզԷՍ–ին մասնակցության շնորհիվ։ Եթե վերցնենք 2023 թվականը, ապա Հայաստանի ապրանքաշրջանառությունը, ավելի քան 20 մլրդ դոլար, դրա 35 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ–ին, 30 տոկոսը՝ ԵՄ–ին և 3 տոկոսը՝ ԱՄՆ–ին»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի։

«Հայաստանը, փոքր երկիր լինելով, ԵվրԱզԷՍ–ում շատ ավելի քիչ ներդրում ունի, քան մյուսները, այդ թվում ֆինանսական անդամավճարի առումով, բայց միանգամայն հավասար իրավունքներ ունի բոլորի, այդ թվում ՌԴ հետ, երբ որոշումներ են կայացվում, երբ քվեարկում են ԵԱՏՄ անդամները»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---