«ՀայաՔվեի» անդամները ճանապարհներ են փակել Լոռիում և Շիրակում՝ հաջակցություն տավուշցիների

«ՀայաՔվեի» անդամները ճանապարհներ են փակել Լոռիում և Շիրակում՝ հաջակցություն տավուշցիների

PanARMENIAN.Net - «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները մի շարք մարդկանց հետ փակել են Օձուն–Ալավերդի և Գյումրի–Բավրա (դեպի Վերին Լարսի անցակետ տանող) ճանապարհները։

«Աջակցում ենք մեր տավուշցի ընկերներին, որոնք փորձում են պաշտպանել մեր հայրենիքը»,–ասել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիա են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Ապրիլի 22–ի առավոտից Ոսկեպարի եկեղեցու տարածքում ականազերծման աշխատանքներ են ընթանում։ Ոսկեպարի բնակիչներից մեկը ավելի վաղ հայտնել էր, որ տարածքն ականազերծվում է, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածության արդյունքում անցնելու է Ադրբեջանին։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---