Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց23 ապրիլի 2024 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, պետք է ապացուցի, որ «նկրտումներ չունի հարևանների հանդեպ»։ Նա հայտարարել է, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց, հայտնում է Turan.az-ը։ «ՀՀ Սահմանադրության մեջ հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, որպես ՀՀ տարածք։ Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն կնքել, եթե այդ հիշատակումը չհանվի Սահմանադրությունից։ Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն կնքել, եթե Հայաստանի զինանշանի վրա պատկերված է Արարատը, որը Թուրքիայի տարածքում է։ Մինչև այս հարցերը չլուծվեն, խաղաղության պայմանագիր չի լինի և այդ հարցում Ադրբեջանն ու Թուրքիան միասին են գործում»,–ասել է Ալիևը։ Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ»։ Ապրիլի 23–ին Հայաստանի հասցեին սպառնալիքներ են հնչել նաև Թուրքիայից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե «հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզ ձևավորելու ժամանակն է»։ «Անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակը եկել և անցնում է։ Ժամանակի իրողություններով գործելը, իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմվածքներով գործելուց միշտ ավելի լավ է։ Այս պահին Փաշինյանը ևս դա հասկանում է»,–ասել է նա։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |