Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով

Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով: Այդ մասին ասվում է կազմակերպության X-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ։

Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը»։

«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանության կողմից բռնության մասին ահագնացող հաղորդագրություններով։ Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի կիրառման և անմարդկային վերաբերմունքի դեպքերը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ նպաստելու նշանակալի բարեփոխումների իրականացմանը»,–ասվում է գրառման մեջ։

Գրառմանը կցվել է ՄԻՊ հաղորդագրությունը Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու կապակցությամբ նրան այցելելու վերաբերյալ։

Ապրիլի 23–ի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին Տավուշում սահմանազատման դեմ բողոքող 20-ից ավելի քաղաքացի ուժի կիրառմամբ բերման ենթարկելու մասին։

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքով կալանավորված Սամվել Վարդանյանի նկատմամբ առերևույթ բռնություններ կատարելու վերաբերյալ հաղորդման առիթով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---