Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ25 ապրիլի 2024 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Ֆիլադելֆիայում տեղակայված Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյնը անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայացքը հայերի վերաբերյալ շատ նման է երիտթուրքերի պանթուրքիստական գաղափարախոսությանը, ովքեր ոչնչացրին հայկական ներկայությունը Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ավելի քան մեկ միլիոն հայեր սպանվեցին այն հողերում, որտեղ նրանք ապրել էին հազարամյակներ շարունակ: «Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ՝ որպես էթնոկրոնական խումբ՝ հին ժողովուրդ, որը սերտորեն կապված է իր քրիստոնեական ինքնության հետ»,–նշել է նա։ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն իր հոդվածում մասնավորապես նշել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին Ամարասի վանքը՝ քրիստոնեության հնագույն կրոնական համալիրներից մեկը և Հայ առաքելական եկեղեցու սրբավայրը գրավվեց Ադրբեջանի կողմից, որի բանակը ներխուժեց Արցախի ինքնակառավարվող հայկական անկլավ, որը լայնորեն հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ: Հարձակումը խախտեց 2020 թվականի համաձայնագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, որը վերջ դրեց պատերազմին և ստիպեց խուճապի մատված 120,000 հայերին փախչել անկլավից: «Գաղթը, որը վերջ դրեց հայերի գրեթե 4000-ամյա շարունակական ներկայությանը և աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկին զրկեց իր բնօրրանից, վերջին ժամանակների ցեղասպանություններից էր (էթնիկ զտումներից): Ողբերգություն է, որ Օսմանյան թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության մեկնարկից 109 տարի անց, մի իրադարձություն, որը նշվում է ամբողջ աշխարհում ապրիլի 24-ին, հայերը դեռ ենթարկվում են հարձակման: Մենք Ֆիլադելֆիայում տեղակայված Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտում, որի առաքելությունն է կանխել նման չարիքի կրկնությունը, սարսափով դիտել ենք, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները կանոնավոր վայրագություններ անում հայ զինվորների և նրանց ճիրաններում ընկած քաղաքացիական անձանց նկատմամբ, այդ թվում՝ գլխատումներ, անդամահատումներ, նվաստացումներ և սեռական բռնություններ, որոնք հաճախ տեսագրվում և տարածվում են սոցիալական ցանցերում»,- գրել է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը։ Ոճրագործությունները փաստող թղթապանակը, որը կազմվել է Կալիֆորնիայում գործող Ճշմարտության և արդարության կենտրոնի կողմից, անցյալ շաբաթ ներկայացվել է Միջազգային քրեական դատարան: «․․․Ադրբեջանը փորձում է նաև ջնջել և վերաշարադրել հայ քրիստոնեական պատմությունը: Եվ չնայած մշակութային ջնջումը և ցեղասպանությունը տարբեր հասկացություններ են, մշակութային ջնջումը կարող է լինել ցեղասպանության բաղադրիչ կամ նախադրյալ որոշակի համատեքստերում»,- նշել է դոկտոր Ջոեդեն-Ֆորջեյը: Իբրև ապացույց, նա վկայակոչել է Ամարասի վանքի օրինակը՝ սրբավայրն անվանելով հզոր խորհրդանիշ: Ջոեդեն-Ֆորջեյը հիշեցրել է, որ 4-րդ դարի սկզբին Հայաստանի ավետարանիչ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված Ամարասի վանքը նրա թոռան՝ Սուրբ Գրիգորիսի թաղման վայրն է։ 5-րդ դարում հայոց այբուբենը հորինած սուրբ Մեսրոպ Մաշտոցն այնտեղ հիմնեց իր առաջին դպրոցը։ Դոկտոր Ջոեդեն-Ֆորջեյը հավելել է, որ ի թիվս այլ գործողությունների՝ 2022 թվականին Ադրբեջանը սրբապղծեց Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցին և այն վերածեց ռեստորանի, ավերեց Սուսանլըգ գյուղի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին և 9-րդ դարով թվագրվող գերեզմանատները: Նրա պնդմամբ՝ բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ Ալիևի և նրան աջակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պանթյուրքիստական նկրտումները դեռ չեն ավարտվել։ Ալիևն այժմ սպառնում է ներխուժել Հայաստան, որը նա անվանում է «Արևմտյան Ադրբեջան»: «Ադրբեջանը պատասխանատու է կրոնական ազատությունների կոպիտ և սիստեմատիկ ոտնահարումների, ներառյալ էթնիկ զտումների և ցեղասպանության համար, որոնք իրականացվել են հայերի դեմ: Նրա հարձակումը հարձակում է դեմոկրատական արժեքների վրա, վիրավորանք ճշմարտության հայեցակարգին և գործելակերպ, որին Միացյալ Նահանգները պետք է վճռականորեն հակադարձի: Ադրբեջանի իրական դեմքը չճանաչելը կմեկնաբանվի որպես այս ճանապարհով շարունակելու անպատժելիություն։ Մնում է միայն այցելել արևելյան Թուրքիա և տեսնել, թե ինչ արդյունք է ունենում անգործությունը, քանի որ հայերի պատմական հայրենիքը, որտեղ նախկին եկեղեցիները ավերվել են, ավերակ են կամ օգտագործվում որպես պահեստ»,- եզրափակել է Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |