Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

PanARMENIAN.Net - Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին: Ակդ մասին հայտնել է DiarioArmenia-ն

Նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ, հայտնում է Արմենպրեսը։

«Հենց այսօրվա նման մի օր՝ 109 տարի առաջ, սկսվեց հայ քրիստոնյա ժողովրդի բնաջնջումը։ Ավելի քան մեկուկես միլիոն մարդ ծրագրված կերպով սպանվել է իրենց էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով․․․։ Ժամանակի առաջնորդները միտումնավոր անտեսում էին դա և թաքցնում անարդար անտարբերության քողի տակ, որը պահպանվում է մինչ օրս, բայց որին մենք բախվում ենք մեր նման հեռավոր երկրից՝ խոնարհաբար, բայց ամուր և եռանդով, բարձրացնելով մեր ձայնը նման անարդարության առջև, պաշտոնապես ճանաչելով հայ նահատակներին»,- նիստի ընթացքում հայտարարել է Արայան։

Քրիստիան Արայան իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ ընդգծելով։

«Այն ժամանակներում, երբ հայ ժողովուրդը կրկին ենթարկվում է անարդար հարձակման, երբ Արցախը ենթարկվում է ներխուժման, իսկ նրա քաղաքացիները ստիպված են լինում լքել իրենց տները, երբ տերություններն ու միջազգային կազմակերպությունները անտարբեր նայում են մի կողմ, ես չեմ կարող չհպարտանալ, որ Չիլիի խորհրդարանն ունի հեռատեսություն և համակողմանի մոտեցում՝ բարձրացնելու իր ձայնը ցեղասպանության առաջ, որին ենթարկվել են հայերը»։

2007 թվականի հունիսի 5-ին Չիլիի Սենատը հաստատեց մի բանաձև, որում նա համերաշխություն էր հայտնում հայ ազգին՝ դատապարտելով հայ ժողովրդի ցեղասպանությունը և Չիլիի կառավարությանը խնդրեց «հավատարիմ մնալ նրան, ինչը համաձայնեցված էր 1985 թվականին ՄԱԿ-ի կողմից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---