Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում

Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն վերահաստատում է, որ պատրաստ է շարունակել խորհրդատվական աջակցությունը ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցում։

«Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք հետագայում ևս կողմերին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման հարցում՝ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը սատարում է առանց բացառության բոլոր հարցերի կարգավորմանը, որոնք վերաբերում են երկու երկրների պետական սահմանի սահմանազատմանը «։բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»։

«Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի։ Նրանք պետք է հիմք հանդիսանան տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,–ասել է նա։

Նա նաև ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին Լեռնային Ղարաբաղի տարածքում ավերված հուշարձանների հարցում։

«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները մշակույթի և պատմական հուշարձանների, կրոնական օբյետների ոչնչացման վերաբերյալ, մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին այդ հարցը երկկողմ բանակցությունների առարկա դարձնել։ Մեր կողմից պատրաստ ենք ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ հարցում»,–ասել է Զախարովան։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---