Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը29 ապրիլի 2024 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը, ասել է, որ Ղազախստանն ասյտեղ որպես միջնորդ հանդես չի գալիս՝ բանակցելու են բացառապես կողմերը։ «Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները լինելու են բացառապես կողմերի միջև։ Կցանկանայի նշել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա, մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,–ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Սմադիյարովը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը վերջերս Ադրբեջան և Հայաստան կատարած այցերի ժամանակ կարևորել էր տևական խաղաղության հաստատումն այդ երկրների միջև և ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ապրիլի 29–ին հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում: «Ղազախական կողմի առաջարկով կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն։ Հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,–ասել է նա։ Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ընդունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |