Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին

Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Արաբական պետությունների լիգայի համաժողովում հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ ձևաչափով խաղաղ բանակցությունների օգտին։

Նա ասել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները «վկայում են, որ դա առավել արդյունավետ ու հաջող գիծն է փոխադարձ արդյունքների հասնելու տեսակետից», հայտնում է APA–ն։ ։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---