Moody's-ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը![]() 27 հունիսի 2024 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի՝ ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը՝ B1-ից Bа3-ի՝ կայուն հեռանկարով։ Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ b1-ից ba3, բարձրացրել է բանկի՝ ազգային արժույթով և արտարժույթով կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRRs)՝ Ba3-ից Ba2, ինչպես նաև բարձրացրել է կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատականը (CR գնահատական) Ba3(cr)-ից Ba2(cr)-ի: IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշները և վարկարժանության հիմնական գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակի վրա, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։ IDBank-ի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է վերջին երկու տարիներին բանկի վարկային պորտֆելի որակի էական բարձրացմամբ, կորպորատիվ կառավարման բարելավմամբ, ինչպես նաև բանկի շահութաբերության աճով։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |