Իրանը ձեռնամուխ է եղել Հայաստանի գազամատակարարմանը14 մայիսի 2009 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Իրանը ձեռնամուխ է եղել Հայաստանի գազամատակարարմանը հայկական էլետրաէներգիայի դիմաց: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Էներգետիկայյի եւ բնական ռեսուրսների նախարարության մամլո ծառայությունը:Հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 11-13-ը Հայաստանում էր գտնվում Իրանի պատվիրակությունը, որը գլխավորում էր Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Սեյեդ Ռեզա Քյասաի Զադեն, որի նպատակը «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի իրագործումն էր: Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբերը ներկայացրեցին քննարկումների արդյունքները: Ստորագրվեց «Էլեկտրաէներգիա գազի դիմաց գործընթացի համակարգման մասին» քառակողմ համաձաձայնագիր: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին «Երեւան-ՋԷԿ» եւ «Որոտանի ՀԷԿ համակարգ» ՓԲԸ-ները, իրանական կողմից` Իրանի գազի արտահանման ազգային ընկերությունը եւ «Թավանիր» ընկերությունը: 2004-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազամուղի շինարաությունը` բնական գազի պաշարների ներկրումը երկիր ընդլայնելու եւ հանրապետությունում երկրորդ տեխնոլոգիական մուտքը ստեղծելու համար: Մինչեւ այժմ Հայաստան գազը ներմուծվում էր միայն Ռուսաստանից Վրաստանի միջոցով: Ռուսական բնական գազի մատակարարման եւ Հայաստանի ներքին շուկայում տեղաբաշխման մենատիրական իրավունքը պատկանում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |