Վրաստանը դեպի ՀՀ նոր մայրուղի է կառուցում. Արժեքը՝ 250 մլն եվրո12 օգոստոսի 2024 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից օտարում է հողը՝ մինչև Հայաստանի հետ սահման Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար, հայտնում է Factor TV-ն՝ Newsgeorgia-ին հղումով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակում: Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կմ, ներառյալ՝ 11 կամուրջ և անցում։ Շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։ Ըստ աղբյուրի՝ մի քանի հողատեր հրաժարվել է վաճառել իր սեփականությունը կամ չի համաձայնել առաջարկվող գնին, և այժմ հողամասերի օտարումը տեղի է ունենալու հարկադիր կերպով։ Երկրի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանում հղում է արվում Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածին, ըստ որի գույքի հարկադիր օտարումը թույլատրվում է հանրային հրատապ շահի դեպքում՝ լրիվ և արդարացի փոխհատուցման պայմանով։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Օկամպո․ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի Այդ մասին Օկամպոն ասել է Երևանում կայացած ասուլիսում ՏԿԵՆ-ում քննարկել են Ֆրանսիայի հետ գործակցության օրակարգային հարցերը Քննարկվել են ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա |