Արսենյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՌԴ ԱԳ փոխնախարարին![]() 12 սեպտեմբերի 2024 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանըն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՌԴ Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։ Դեսպան Արսենյանն իր խոսքում կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների, հույս հայտնել, որ դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը և աջակցությունը, ահյտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։ Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկել են երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձան առաջիկա բարձրաստիճան փոխայցերին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրերի պատճենի հանձնումով ՀՀ դեսպան Արսենյանը համարվում է լիարժեք անցած իր պարտականությունների կատարմանը։ ՀՀ դեսպանը հավատարմագրերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կհանձնի նորանշանակ դեսպանների հավատարմագրերի հանձնման առաջիկա արարողությանը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվել օգոստոսի 15-ին։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Վաղարշակ Հարությունյանին, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022–ի հունվարին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |