«Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը![]() 17 սեպտեմբերի 2024 - 11:00 AMT PanARMENIAN.Net - «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել հայկական ԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը՝ աշխատանքները կատարվում են կայանի 2–րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում։ Ուսումնասիրությունն իրականացնում են «Ռոսատոմ Սերվիսի» և «Ուրանագրաֆիտային միջուկային ռեակտորների շահագործումից հանման փորձարարական–ցուցադրական կենտրոնը»։ Նպատակն է՝ գնահատել ռադիոակտիվ թափոնների անվտանգ և հուսալի պահպանման հնարավորությունը ՀԱԷԿ–ի հարթակում՝ շահագործման ժամկետները մինչև 2036 թ. երկարաձգման շրջանակում, հայտնում է Atommedia.online-ը։ «Ռոսատոմ սերվիսը» սկսել է Հայկական ԱԷԿ–ի շենքերի և շինությունների համալիրի հետազոտությունը: Ծրագրի շրջանակում առաջնահերթ կհետազոտվի թույլ ակտիվության կոշտ թափոնների պահեստարանը, որը գտնվում է կայանի հարթակում։ Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում և կուտակվել են 1980 թվականին կայանը շահագործման հանձնելուց ի վեր»,– ասված է հաղորդագրության մեջ: Աշխատանքների արդյունքում համապատասխան եզրակացություն կտրվի պահեստարանի հետագա շահագործման հնարավորությունների և ժամկետների մասին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով կառավարությունը 65 մլն դոլարի պայմանագիր կկնքի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ։ Ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Հայաստանը դեռևս 2000-ականների սկզբին է հայտարարել նոր ատոմակայան կառուցելու մտադրության մասին, որի համար կպահանջվի ավելի քան 5 մլրդ դոլար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |