«Ամերիաբանկը» պատրաստվում է ներդնել բիզնես գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգ18 մայիսի 2009 - 18:37 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 2009թ. ապրիլի 7-ին արժանանալով Որակի կառավարման ISO 9001:2008 ստանդարտի նոր խմբագրությամբ համապատասխանության վկայականի` ձեռնամուխ է եղել բիզնես գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այսօր բանկում արդեն գործում է շուրջ 70 բիզնես գործընթաց, որոնք ներառում են ոչ միայն ծառայություններին վերաբերվող գործընթացներ, այլեւ հարակից գործընթացներ, որոնք մշտապես վերահսկվում, չափվում եւ անընդհատ կատարելագործվում են: Այդ աշխատանքների կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում բիզնես գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ: - Հաղորդագրությունում ասվում է, որ բանկի որակի պատասխանատուն գործուղվել է արտերկիր, ծանոթացել միջազգային պրակտիկայում գործող առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող ARIS, AllFusion (BPwin), Dialog Strategy (Corporate Express), Business Studio ծրագրերին, եւ շուտով կընտրվի այն ծրագիրը, որը կապահովի բանկի բիզնես գործընթացների ավտոմատ կառավարման աշխատանքները: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |