Հայաստանի 8 հասարակական կազմակերպություններ գրանտեր են ստացել Համաշխարհային Բանկից

PanARMENIAN.Net - Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան կազմակերպությունը եւ Ջինիշյան Հիմնադրամը Համաշխարհային Բանկի Երեւանյան գրասենյակում հայտարարել են «Քաղաքացիական Հասարակության» հիմնադրամի 2009թ. հաղթողներին:



Ինչպես հաղորդում է ՀԲ մամլո ծառայությունը, շահույթ չհետապնդող ութ հասարակական կազմակերպություններ ընտրվել են` քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ապահովող ծրագրեր իրականացնելու նպատակով դրամաշնորհներ ստանալու համար: Ընդհանուր առմամբ, ստացվել են 99 ծրագրային առաջարկներ Հայաստանի տարբեր վայրերում գտնվող ՀԿ-ներից: Առաջարկներն ուսումնասիրվել են եւ ընտրվել են Համաշխարհային Բանկի Երեւանյան գրասենյակի, Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստանի եւ Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի» ներկայացուցիչներից կազմված ընտրող հանձնաժողովի կողմից: Հաղթողների թվում են` Հետազոտողական լրագրողների ասոցիացիան, Արմավիրի զարգացման կենտրոնը, Կանաչ ճանապարհ սերունդներին կանանց հասարակական կազմակերպությունը, Հասարակական երկխոսության եւ նախաձեռնությունների կենտրոնը,

«Խատուտիկ ՀԿ»-ն, Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը, Սոցիալ-տնտեսական վերլուծությունների կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ն:



Սա Համաշխարհային Բանկի Քաղաքացիական Հասարակության հիմնադրամի գործունեության տասնմեկերորդ տարին է: Այս ժամանակահատվածում 61 տեղական ՀԿ-ներ ստացել են դրամաշնորհներ: Տեղաբաշխված միջոցների գումարը կազմում է $ 348.000 ՀԲ Երեւանյան գրասենյակի կողմից, եւս $ 188.000 նախկին գործընկեր Բաց Հասարակության Ինստիտուտի Աջակցության Հիմնադրամի կողմից, $30000 Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի կողմից եւ $10000 Ջինիշյան Հիմնադրամի կողմից: «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի ծրագրերը ստանում են ԱՄՆ Միջազգային զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---