19 մայիսի 2009 - 11:52 AMT
ՎԶԵԲ-ը սկսել է կապիտալի ավելացման ծրագրի նախնական քննարկումը
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նախնական քննարկում է սկսել կապիտալի ավելացման ծրագրի վերաբերյալ, հաղորդել է Լոնդոնում կայացած խորհրդաժողովում ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրովը:

«Մենք սկսել ենք գործարար ակտիվության աճի եւ ռիսկերի առավել արդյունավետ պատասխանի պայմաններում բանկի կապիտալի ավելացման հնարավորության շուրջ առաջին նախնական բանավեճը»,-ասել է նա, ընդգծելով, որ այդ միջոցը չպետք է քննարկվի որպես հակաճգնաժամային: «Այն միջնաժամկետ է»,-պարզաբանել է ՎԶԵԲ-ի ղեկավարը: Ըստ Թ.Միրովի, սկսված բանավեճում բանկի 63 բաժնետերերը կիսվում են երկու խմբի` մի մասը հանդես է գալիս կապիտալի ավելացման օգին, մյուս մասը` կտրականապես դեմ է: Սակայն, ընդգծել է Թ.Միրովը, այս տարաձայնություններն անընդունելի են:

Ըստ բանկի ղեկավարի, 2010 հունվար-փետրվարին կմշակվեն նախնական խորհուրդներ: Նախատեսվում է, որ վերջնական որոշումը կապիտալի ավելացման մասին կկայացվի 2010թ. մայիսին ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի տարեկան նիստում, որը տեղի կունենա Զագրեբում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Այժմ ՎԶԵԲ-ի կապիտալը շուրջ 20 մլրդ եվրո է: